Երեկ՝ հունվարի 4-ին, դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։
Մինչ նա սպառնալիքներ է հնչեցրել փոխանակման կետի աշխատակցին, անվտանգության աշխատակիցները՝ պետի տեղակալ Արմեն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են վնասազերծել հանցագործին ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։