Այս գիշեր կանխվել է Ղրիմի Գերագույն ռադայի շենքի գրավումը։ Ինչպես հայտնել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը, ինքը ստիպված է եղել շտապ հեռանալ շենքից։
«Այս գիշեր մի խումբ զինված մարդիկ փորձել են գրավել շենքը։ Տեղի է ունեցել փոխհրաձգություն, նրանք նաև ձայնային նռնակներ են նետել», — Կոնստանտինովի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հավելենք, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։