տուն Հասարակություն Զինծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Զինծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

289
0

Խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը:

Ավելի վաղ՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արժանացել էր գործադիրի հավանությանը:

Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը ներկայացնելիս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշել էր հետևյալ փաստարկը. «Քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ և կարող ենք միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»: