տուն Լուրեր Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով նշանակվել է ծառայողական քննություն

Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության գործով նշանակվել է ծառայողական քննություն

259
0

zin-563x375Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է նաև ծառայողական քննություն, որի արդյունքներով էլ կորոշվի կարգապահական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը։Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:  

Իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ՝  վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և  երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը:

Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here