2020-ի հունվարի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը աջակցություն կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Հիմա հստակեցվում է այն մարդկանց ցանկը, որոնք ամեն ամիս կստանան միջինը 250 հազար դրամ հատուցում:
2017 թվականի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին
Հիմնադրամի ֆինանսական գլխավոր աղբյուր է հանդիսանում Հայաստանում աշխատող անձանց կողմից աշխատավարձից պարտադիր կերպով փոխանցվող ամսական 1000 դրամը: