Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդի Էլիասն ընդունվել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա,- հաղորդում է Marca-ն:
«Benjamín B» թիմում հանդես եկող 7-ամյա Էլիասը միացել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչի օգնականի մյուս 3 որդիներին: Մինչ այդ «Ռեալի» ակադեմիայում էին մարզվում նաև Զիդանի որդիներ Էնցոն, Լուկան ու Թեոն: «Ռեալի» ակադեմիա մարզիչները գոհ են ֆրանսիացու որդիներից և մեծ ապագա են կանխատեսում նրանց:
Աղբյուրը` news.am