Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայում զբաղցենում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, ասել է, որ այս տարվա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին արժանի է, որպեսզի նրան շնորհվի նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։ Սակայն Զիդանը նաև չի մոռացել արգենտինացի Լիոնել Մեսսիի մասին, ով նախորդ մրցաշրջանում խփել էր 55 գնդակ։
«Ռիբերին և Ռոնալդուն արժանի են այս մրցանակին։ Սակայն «Ոսկե գնդակը» ես կշնորհեի Ռիբերիին, քանի որ նա կարևոր դեր խաղաց նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» հաջողությունների հարցում։ Խնդիրը միայն այն է, որ կա ևս մի երիտասարդ (Լիոնել Մեսսին խմբ․), ով դարձել է 55 գոլի հեղինակ», — ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։