տուն Լուրեր Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

201
0

Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետեւանքով, ըստ նախաքննական մարմնի,  մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանք է առաջադրվել նաև  ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է  առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 2-րդ մասով «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here