Քաղաքապետարանի մոտ օրինախախտ պաշտոնյաներ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով արդեն 56 օր նստացույց է ընթանում:
Այս գիշեր 02:30-ի մոտակայքում 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց:Միջադեպի ականատեսների վկայությամբ, «ԶԻԼ» մեքենայի վարորդը մինչ մեքենաներին մոտենալը դանդաղեցրել է արագությունը և հետո, մոտենալով նստացույցավորների մեքենաներին, հարվածել:ՃՈ-ն որոշում է կայացրել, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ որպես իրեղեն ապացույց:
Մանրամասները՝ տեսանյութում