Բրազիլացի և ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի թիմը երեկ բարեգործական հանդիպում է անցկացրել շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ։ Խաղն ավարտվել է աստղերի հաղթանակով 8։6 հաշվով։ Խաղից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աղքատության դեմ պայքարին։ Մասնավորապես, օգնությունն ուղղվելու է անցած տարվա նոյեմբերին Ֆիլիպիններում տեղի ունեցած թայֆունից տուժած անապահով ընտանիքիներին։
Աստղերի թիմում հանդես են եկել Ֆաբիո Կանավարոն, Պաոլո Մալդինին, Կրիստիան Վիերին, Ջենարո Գատուզոն, Միչել Սալգադոն, Ֆերնանդո Հիերոն, Լուիշ Ֆիգուն, Պավել Նեդվեդը, Դավոր Շուքերը, Սթիվ Մաքմանեմանը։ Գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Ռուդ Գուլիտը։
Շվեյցարական թիմի կազմում հանդես են եկել այդ երկրի նախկին անվանի ֆուտբոլիստներ Ստեֆան Շապյուիզան և Հաքան Յաքինը։