Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, թիմի նախկին ավագ Զինեդին Զիդանը, ով ներկայում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականն է, հույս է հայտնել, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային պատասխան խաղում Ֆրանսիայի հավաքականը կկարողանա հաղթահարել ուկրաինական արգելքը։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Ուկրաինան հաղթել էր 2։0 հաշվով։
Լրագրողները փորձել են նար պարզել, թե ինչ ծրագրեր ունի Զիդանը հավաքականի հետ կապված։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «եռագույնները» չկարողանան ձեռք բերել Աշխարհի առաջնության ուղեգիր, ապա Դիդյե Դեշամը պաշտոնանկ կարվի, իսկ նրա տեղը գլխավոր մարզչի աթոռին կզբաղեցնի Զիդանը։ «Եթե հարցնում եք հավաքականի մասին, ես բան չեմ պատասխանի ու կհեռանամ։ Միայն կասեմ, որ մենք բոլորս լիահույս ենք, որ հավաքականը երեքշաբթի օրը կանցնի Ուկրաինայի արգելքը։ Ավելին ասելու բան չունեմ», — ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Foot01-ը։