տուն Սպորտ Զիդանը հաղթել է բոլոր եզրափակիչները «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում

Զիդանը հաղթել է բոլոր եզրափակիչները «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում

296
0

Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող` եզրափակչում հաղթելով «Աթլետիկոյին» (0:0, 4:1` 11մ.):

Այս կերպ, ֆրանսիացի մասնագետն «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած 9 եզրափակիչներում էլ հաղթել է: Բացի դա, Զիդանն առաջին տիտղոսն է նվաճել` 2019 թվականին «Ռեալ» վերադառնալուց հետո: Այս մասին գրում է armsport.am-ը։

Հիշեցնենք` Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին: Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում:

«Ռեալը» նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը 2016 և 2017 թվականներին, նույն թվակններին դարձել է նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը 2017 թվականին: 2018 թվականի մայիսին մասնագետը հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին, ուր վերադարձավ 9 ամիս անց: