«Զենիթի» ֆուտբոլիստները 2005-06 թվականներին գումար են հավաքել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղը սպասարկող մրցավարին գնելու համար: Այս մասին ITAR-TASS-ի հետ զրույցում ասել է նորվեգացի ֆուտբոլիստ էրիկ Հագենը, ով այդ տարիներին խաղացել է «Զենիթում»:
Ավելի վաղ նորցեգական ամմուլին նա ասել էր, որ ֆուտբոլիստները 3000-ական դոլար են հավաքել մրցավարին կաշառելու համար: Մրցավարի անունը չի նշվում: Դրա դիմաց մրցավարը պետք է երաշխավորեր «Զենիթի» հաղթանակը:
«Ես ասել եմ որ թե Ռուսաստանի առաջնության, այլ եվրագավաթների ասին: Ինչ վերաբերում է ռուսական առաջնությանը, ապա ես ոչ մի կասկածանքներ չունեմ: Կրկնեմ, ես ի նկատի ունեի եվրագավաթները: Ի՞նչ խաղ էր դա… Ես չեմ հիշում թիմի անունը կամ թիվը, գիտեմ, որ դա խմբային փուլի հանդիպում էր, որ մենք խաղում էինք պորտուգալական թիմի հետ և հաղթեցինք 2:1 հաշվով», — ասել է նա` հավելելով, որ քանի որ ինքը լեզուն չի իմացել, չի խառնվել այդ գործերին, բայց նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները գումար են հավաքել մրցավարին վճարելու համար:
Լրագրողները պարզել են, որ Հագենն ի նկատի ունի պորտուգալական «Վիտորիայի» հետ սեփական հարկի տակ կայացած հանդիպումը, երբ ռուսական թիմը հաղթել էր 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ այսօր մեկ այլ ֆուտբոլիստ` նորվեգացի Յորգեն Յալանդը հայտարարել է, որ ինքը մասնակցել է պայմանավորված խաղերի, երբ հանդես է եկել Կազանի «Ռուբինում»: