տուն Սպորտ Զենիթի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին պաշտոնանկ է արվել

Զենիթի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին պաշտոնանկ է արվել

108
0

1364560

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարություն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։ Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Իտալացի մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2015 թվականը։ Գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Սերգեյ Սեմակը։ Պաշտոնանկության մասին որոշումն ընդունվել է ակումբի նախագահ Ալեքսանդր Դյուկովի և Սպալետիի հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ «Զենիթը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում սեփակամ հարկի տակ 2։4 հաշվով պարտություն էր կրել Դորտմունդի «Բորուսիայից», իսկ երեկ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաղ հետնապահներից մեկի՝ «Տոմի» հետ։