տուն Սպորտ Զենիթը պատասխանել է Բորուսիայի հայտարարությանը

Զենիթը պատասխանել է Բորուսիայի հայտարարությանը

61
0

arewsgerwqg

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից (2։4) առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

««Զենիթը» անհանգստացած է ստեղծված իրավիճակով, սակայն նշում է, որ խաղից առաջ, ընթացքում և հետո «Պետրովսկի» մարզադաշտի տարածքում, ինչպես նաև ակումբի պատասխանատվության տակ գտնվող մյուս տարածքներում որևէ միջադեպ չի արձանագրվել, իսկ ֆուտբոլային հանդիպման ժամանակ կազմակերպչական աշխատանքներն ՈւԵՖԱ-ի կողմից բարձր գնահատականի են արժանացել։

Եթե հյուրերի վրա հարձակում իրականացրած անձինք հայտնաբերվեն, ակումբն իր կողմից քայլեր կձեռնարկի, որպեսզի ընդմիշտ զրկի նրանց «Զենիթի» տնային հանդիպումներին այցելելու իրավունքից», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր գերմանական ակումբը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում թիմի երկրպագուների վրա կատարված հարձակման մասին։ Ըստ «Բորուսիայի» ունեցած տեղեկությունների՝ քաղաքի կենտրոնում զբոսանքի ժամանակ 50-60 մարդ տուժել է. երկրպագուներից մի քանիսից գողացել են պայուսակները և բջջային հեռախոսները։