Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» երեկ որոշում է կայացրել պաշտոնանկ արված Լուչանո Սպալետիի փոխարեն գլխավոր մարզչի ղեկը վստահել պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշին, ով մինչ այդ մարզել էր «Տոտենհեմն» ու «Չելսին»։
Կողմերը համաձայնության են եկել Վալենսիայում հանգստյան օրերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ Վիլա-Բոաշի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի կամ այսօր կամ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից հետո, որը կկայանա չորեքշաբթի օրը Դորտմունդում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պորտուգալացու հետ պայմանագրի ժամկետը կավարտվի 2018 թվականին։