Բժիշկները Ուկրաինայի նախագահի կնոջ ՝ Ելենա Զելենսկու առողջական վիճակը կայուն են գնահատում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը ՝ Ելենային, հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում։
Ավելի վաղ մամուլում տարածվել էր, որ Ելենա Զելենսկին կորոնավիրուսով է վարակվել: Սակայն նա իրեն լավ էր զգում։
«Ներկայումս Ելենա Զելենսկու ախտորոշումը COVID-19 է ։ Նա ունի երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ միջին ծանրության: Թթվածնի կարիք չունի, վիճակը կայուն է», — ասված է հաղորդագրության մեջ ։
Այս պահին Ելենա Զելենսկին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Երեխաների ու նախագահ Վլադիմիր Զելենսկու թեստերի պատասխանը բացասական է: