տուն Աշխարհ Զելենսկին ցավակցել է ուկրաինական ինքնաթիռի զոհերի հարազատներին ու մտերիմներին

Զելենսկին ցավակցել է ուկրաինական ինքնաթիռի զոհերի հարազատներին ու մտերիմներին

271
0

«Սարսափելի լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Խոմեյնիի (Թեհրան) միջազգային օդանավակայանից թռիչքից հետո «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել օդանավակայանից ոչ հեռու»,- Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանմանը անդրադառնալով Telegram-յան իր էջում գրել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, երկրի առաջնորդը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

«Մեր դեսպանատունը ճշտում է ողբերգության հանգամանքներն ու զոհերի ցուցակների մասին տեղեկատվությունը»,- նշել է Զելենսկին:

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և մտերիմներին:

Հիշեցնենք, որ ուկրաինական ուղևորատար օդանավը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ․ ըստ հաղորդվող տեղեկության՝ օդանավում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:

Օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է անմիջապես թռիչքից հետո: