Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կանադային և մի քանի այլ երկրների կոչ է արել միանալ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի՝ Իրանում վթարի ենթարկվելու փաստով հետաքննությանը: Այս մասին հայտնում է Russian Today-ը:
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Կանադային, միանալ ավիավթարի հանգամանքների ուսումնասիրման գործընթացին»,-ասված է Զելենսկիի ուղերձում: Նա հստակեցրել է, որ հետաքննությունն անցկացնելու է Իրանի քաղավիացիայի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Ավելի վաղ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական օդանավի՝ Թեհրանում կործանման պատճառների բացահայտումը պետության առաջնահերթություններից է:
Հիշեցնենք, որ օդային աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ: Ուղևորները եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: