Իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը հաջորդ տարվա ամռանը կգլխավորի միլանյան ակումբը։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Գործող գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կշարունակի աշխատել ընթացիկ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ Զեեդորֆը ներկայումս հանդես է գալիս «Բոտաֆոգայում»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին։ Հոլանդացին 2002/2012 թվականներին հանդես է եկել «Միլանում»՝ նրա հետ նվաճելով երկու տիտղոս Իտալիայի առաջնությունում, Իտալիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։