«Միլանը» մտադիր է պաշտոնանկ անել մոտ մեկ ամիս առաջ թիմ հրավիրված գլխավոր մարզիչ Քլարենս Զեեդորֆին։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Բանն այն է, որ իտալական ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին արդեն սխալ է համարել է Զեեդորֆին գլխավոր մարզչի պաշտոնը վստահելը, ով չի կարողացում թիմը դուրս բերել ծանր վիճակից։
Նրա պաշտոնանկությունը տեղի կունենա ամենաուշը այս մրցաշրջանի ավարտից հետո։ Հնարավոր է, որ նա հեռանա նաև մինչև տարվա ավարտը, իսկ հոլանդացուն այդ պաշտոնում կփոխարինի նրա նախկին խաղընկեր Ֆիլիպո Ինձագին, ով ներկայում մարզում է իտալական ակումբի երիտասարդական թիմը։