տուն Քաղաքական Միջազգային Զգուշացեք նաեւ ճանաչված բրենդներից

Զգուշացեք նաեւ ճանաչված բրենդներից

114
0

7b

Համաշխարհային ճանաչված բրենդները արտադրում են մանկական հագուստ, որը պարունակում է քիմիական վնասակար նյութեր, այս մասին հաղորդում է Greenpeace International միջազգային կազմակերպությունը, որը փորձաքննություն էր անցկացրել 12 խոշոր, այդ թվում նաեւ Disney, H&M и Nike կազմակերպություններում։

«Փորձաքննության ենթարկված հագուստները պարունակում էին վնասակար քիմիական էլեմենտներ։ Օրինակ օքսիէթիլավորված ալկիլֆենոլները հայտնաբերվել էին այդ բրենդներից յուրաքանչյուրի մեջ, իսկ ամենամեծ քանակությունը առկա էր Disney, American Apparel и Burberry ընկերությունների արտադրանքներում։ Շրջակա միջավայր ներթափանցելիս (օրինակ լվացքի ժամանակ- խմբ.), այդ քիմիական էլեմենտների բացասական ազդեցություն են ունենում մարու իմունային, վերարտադրողական եւ հորմոնալ համակարգի վրա»,- ճշտվում է փաստաթղթում։
Հետազոտություններ են կատարվել նաեւ Չինաստանում, որը ամենախոշորն է համաշխարհային տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հիմնվելով ստացված տվյալների վրա, Greenpeace-ը կոչ է արել ՉԺՀ կառավարությանը «միջոցներ ձեռնարկել վնասակար նյութերի օգտագործումը տեքստիլ արդյունաբերության մեջ կանխելու համար։ Դրա համար կարեւոր են ձեւավորել բոլոր վնասակար նյութերի ցուցակները եւ պարտավորեցնել արտադրող կազմակերպություններին՝ ներկայացնել մանրամասն տեղեկատվություն իրենց արտադրանքում օգտագործված բոլոր նյութերի մասին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here