Սիրելի ընկերներ, հատկապես դպրոցական տարիքի երեխաներ ունեցողներ, ամենայն ուշադրությամբ հետևեք ձեր բալիկներին, զգուշացրեք նրանց անծանոթներից ոչ մի տեսակի հյուրասիրություն չընդունեն, Հայաստանում մեծ թափով տարածում են գտել снюс (սնյուս) անունով կոնֆետներ, որոնք մեծ քանակությամբ թմրանյութ են պարունակում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ հայաստանյան դպրոցներից մեկի աշակերտներն օգտագործել են ու վատացել։ ՀՀ֊ում այն ազատ վաճառվում է, քանի որ օրենքով այն չի կարգավորվում, անգամ list.am https://www.list.am/ru/item/11579728 կայքում օգոստոսին տեղադրված հայտարարություն կա, վաճառողը հիմա էլ զանգերին պատասխանում է ու առաջարկում առանց հավելավճարի ցանկացած տեղ հասցնել այն։
Հրավիրում եմ հատկապես #լրագրող ընկերներիս ուշադրությունը, քանի որ ես այս պահին չեմ կարող որպես լրագրող հետաքննություն անել։
https://youtu.be/vQWhCT-BVO8
Սա էլ ռուսական լրատվամիջոցի անդրադարձը