տուն Տնտեսական Զբոսաշրջությունն առաջին եռամսյակում 20% աճ է գրանցել

Զբոսաշրջությունն առաջին եռամսյակում 20% աճ է գրանցել

174
0

զբոսաշրջիկԸստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 471 զբոսաշրջիկ, կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած տվյալներում:

Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով: