տուն Քաղաքական Վերլուծական Զբոսաշրջության աճը էլ ավելի կարագանա ավիափոխադրումների ազատականացումից

Զբոսաշրջության աճը էլ ավելի կարագանա ավիափոխադրումների ազատականացումից

389
0

Վերջին տարիներին Հայաստանում դրական միտումներ են նկատվում ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրզմի բնագավառներում: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, օրինակ, Հայաստան է այցելել 321 հազար զբոսաշրջիկ: Դա 14.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ներգնա զբոսաշրջիկների թիվը այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 73 հազար, ինչը գերազանցում է 2012-ի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը 14.5%-ով:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը ավելացել էր նաև 2011 և 2012թթ: Կառավարության վերջին նիստում որոշվեց ազատականացնել ավիափոխադրումների ոլորտը, ինչն, անկասկած, է՛լ ավելի մեծ զարգացում կապահովի ոլորտին: Որովհետև բաց երկնքի քաղաքականության շնորհիվ առնվազն 10%-ով կնվազեն ավիատոմսերի գները և կընդլայնվի չվերթների աշխարհագրությունը: Այսօր շատ դժվար ու թանկ է ԱՄՆ-ից ու աշխարհի մի շարք այլ զարգացած երկրներից Հայաստան հասնելը` ավիոփոխադրումների անմխիթար վիճակի պատճառով:

Հայերի մեծ մասը Հայաստանից դուրս է բնակվում, ուստի արդյունավետ քաղաքականության դեպքում կարելի է հասնել այն բանին, որ մեր հայրենակիցների զգալի մասը տարին առնվազն մեկ անգամ այցելեն Հայաստան: Այդ դեպքում օդային ուղևորափոխադրումների ծավալը կարող է նշանակալիորեն ավելանալ` զարկ տալով զբոսաշրջության զարգացմանը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ոլորտը զարգացման լուրջ պոտենցիալ ունի և բավականին հեռանկարային է Հայաստանի համար:

Հայկ Մանուկյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here