Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Հայաստանը թեև ունի բնության և պատմական հարուստ ժառանգություն, դրանց պահպանության առումով թերանում է կառավարությունը:
«Մեր պատկերացումը էկոլոգիայի մասին թերի է, որովհետև մենք հիմնականում շրջակա միջավայրի պահպանության մասին ենք խոսում: Զարմանալի չէ , որ պետության հատուկ պաշտպանվող խաչքարերի թվում են նաև բնության ժառանգությունները,- ասում է նա:
«Եթե ուշադիր լինենք, Էրեբունի ամրոցն է, որի անմիջապես կողքին Էրեբունի արգելոցն է: Այս առումով՝ այդ զուգակցումը անպայման պետք է լինի: Հարցումները, որոնք իրականացվել են միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստան եկած զբոսաշրջիկներին, նրանք պատասխանում են, որ բնության ժառանգությունը ընտիր է, բայց մաքրեք ձեր երկիրը»,- նշում է Կ. Դանիելյանը:
Հատկապես մեծ է տեսարժան վայրերում մաքրության խնդիրը.
«Մարդիկ գնում են այնտեղ՝ որպես խնջույքի վայրեր: Մենք պետք է ճիշտ ճանաչենք մեր շրջակա միջավայրը»,- ասում է բնապահպանը: