տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի դեկտեմբերի 3-ի նիստում

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի դեկտեմբերի 3-ի նիստում

198
0

Zaruhi1777777777777777777777Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:  Զավեշտ է, երբ Հայաստանի Հանրապետությունում դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Պուտինի այցը ներկայացնել իբրև պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների կողմից: Փաստացի` Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը: Խորհրդային Միության անկումից տարիներ առաջ կայսրության փլուզման մասին բարձրաձայնում էին շատերը: Այդպես էլ եղավ: Ռուսաստանը՝ Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից չհրաժարվելով, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով` «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն: ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները, եթե շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա կանխատեսվում է ՌԴ-ի աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն, ՌԴ-ի մասնատում: Մաքսային և Եվրասիական միությունների իրագործումը նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի պետական կառավարման և տնտեսական մոդելի այս պայմաններում անհնար է: Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան և իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում: Կայսերական նացիոնալիզմով և ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն, սակայն հենց այս հարցի լուծումից է կախված` արդյոք 10 տարի հետո ՌԴ-ն կլինի, թե ոչ, մինչդեռ այդ նպատակին հասնելն այսօր արդեն գրեթե անհնար է: Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր: Վերջին 20 տարիների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում նոր քաղաքակրթության ձևավորում և պայքար քաղաքակրթությունների միջև, պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում է գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո, որը անխուսափելիորեն գրանցելու է պարտություն, իսկ հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման դեպքում, ինչպես 20 տարի առաջ կրկին նոր բեկում մեր ժողովրդի պատմության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here