տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանը շարունակում է վախենալ Խաչիկ Ասրյանից

Զարուհի Փոստանջյանը շարունակում է վախենալ Խաչիկ Ասրյանից

285
0

http--www.mediamax.am-datas-znews-big_05e2c3414139585ebd797e72ef7d3696

Ինչպես գիտենք ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր անվտանգությունն ապահովելու պահանջով դիմել էր Ոստիկանություն՝ «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի այն հայտարարությունից հետո, թե Զարուհի Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա՝ որպես Ռամիլ Սաֆարովի: Ոստիկանության աշխատակիցը օրեր շարունակ ուղեցել է պատագամավորին, բայց արդեն մի քանի օր է, էլ չի ուղեկցում: Araratnews.am-ի թղթակիցը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է, թե արդյոք ոստիկանությունը բացատրե՞լ է, թե ինչով է պայմանավորված իրենց կողմից իրականացվող ծառայության դադարեցումը. «Ես չգիտեմ, թե ինչու ոստիկանության աշխատակիցներն այլևս էլ ինձ չեն ուղեկցում և խորհուրդ կտամ այս մասին հարցնել ոստիկանությունից»:«Ես հատուկ քննչական ծառայություն  լրացուցիչ դիմում են ներկայացրել, և խնդրել եմ ընթացք տալ այդ գործին և միջոցառումներ ձեռնարկել, որ պատասխանատվության կանչվի Խաչիկ Ասրյանը, բայց ոչ մի տեղեկություն և պատասխան չունեմ»,-շարունակել է Զարուհի Փոստանջյանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցինˋարդյոք դեռ շարունակում եք հավատալ, որ Խաչիկ Ասրյանը Ձեզ կարող է վնասել, ԱԺ պատգամավորը պատասխանել է.«Իհարկե, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա վերջերս սպառնալիքների կոչերը թարմացրել է»,-եզրափակել է Զարուհի Փոստանջյանը:

 

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here