տուն Լուրեր Զարեհ Սինանյանը այցելել է Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց

Զարեհ Սինանյանը այցելել է Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց

195
0

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջգրել է, որ Զարեհ Սինանյանը այցելել է Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց:

«Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը հանձնակտարին ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու առօրյան: Աշակերտները հյուրերին ողջունեցին գեղեցիկ ներկայացմամբ և ազգային երգ ու պարով:

Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ուսուցչական կազմի հետ, քննարկվեցին առկա կրթական խնդիները, կարևորվեցին ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների մասնակցությամբ Հայաստան պարբերաբար այցելությունների հնարավորությունները:
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը եղավ «Վրաստան» թերթի խմբագրությունում: Թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանձնակատարին ներկայացրեց թերթի գործունեությունը, որն այս տարի կնշի իր հիմնադրման 100-ամյակը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց թերթի առաքելությունն ու գործունեությունը:

Հանձնակատարի հաջորդ այցը 103 վրացական դպրոց էր, որում առկա է հայկական բաժին: Դպրոցի տնօրեն Արչիլ Չխեիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար Հասմիկ Պապիկյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանը շրջայց կատարեց դպրոցում: Այցի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտին, հայերենի դասաժամերի հնարավոր ավելացմանը, ուսուցիչների ներգրավմանն առնչվող հարցեր»: