տուն Քաղաքական Հայաստան Զարեհ Սինանյանը՝ սփյուռքահայ համայնքներում տիրող իրավիճակի մասին

Զարեհ Սինանյանը՝ սփյուռքահայ համայնքներում տիրող իրավիճակի մասին

220
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Սփյուռքի մասնագիտական և ֆինանսական աջակցությունը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, իրավիճակը սփյուռքյան համայնքներում:

Ասուլիսի սկզբում բանախոսը հակիրճ ներկայացրեց ձեռնարկված գործողությունները:

Սինանյանը նշեց, որ շարունակվում է սփյուռքի հետ համագործակցությունը հատկապես առողջապահական բնագավառում: Տեղի է ունեցել փորձի փոխանակում սփյուռքում և այստեղ ապրող բժիշկների միջև:

«Պլանավորում է այս միջոցառումների շրջանակը ընդլայնել: Արդյունավետ ձևով մեր ռեսուրսն օգտագործենք ի շահ մեր երկրի»,- ասաց պրն Սինանյանը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Չինաստանից Հայաստան եկած բժշկական միջոցների տեղափոխման հարցում միացել են նաև իրենք:

«ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպված այդ ծրագրին մասնակցեցին մի շարք գործընկերներ: Այստեղ մասնակցություն ունեցան «Իմ քայլը» հիմնադրամն ու պետական ռեսուրսները: Այս տարի տեղի ունեցող մի շարք ծրագրեր, օրինակ, «Եկ տուն» ծրագիրը, թերևս, չի լինի: Սփյուռքի հետ կապը պահվելու է առցանց տարբերակով, քանի որ առերես տարբերակով այս պահին հնարավոր չէ»,- նշեց հանձնակատարը:

Հայրենիք վերադառնալու հարցով դիմում են Լիբանանից, Մոսկվայից, Սոչիից: Դրսում վարակվածների թվի մասին հնչած հարցին ի պատասխան՝ Սինանյանն ասաց, որ թիվը բավականին մեծ է, հատկապես Ռուսաստանում, որտեղ վարակը չի հասել պիկին:

Դրսում գտնվող հայերին վերադարձնելու մասով բանախոսն ասաց. «Այն երկրներում, որտեղ դիվանագիտական հարաբերություններ չունենք, աշխատում ենք: Թուրքիայից՝ մեր հայրենակիցներից ցանկացողները վերադարձան: Այս պահին Թուրքիայից ահազանգեր չկան: Այս հարցով ԱԳՆ-ն զբաղվում է: Մեր որոշ պատգամավորներ նույնպես զբազվում են այս խնդիրներով: Խնդիրը լուրջ է, աշխատուն ենք հնարավորինս մեղմել իրավիճակը»:

Սիրիահայերին աջակցելու մասին բանախոսն ասաց, որ սա էլ շատ լուրջ խնդիր է: Հայաստան տեղափոխվածների մեծ մասը վարձով է ապրում. Հայաստանը առերեսվել է այս խնդրին և միջոցներ են մշակվում սոցապնախարարության հետ, որպեսզի լուծվի խնդիրը։

Հայկ Մագոյան