տուն Լուրեր Զատկից հետո՝ Հինանաց շրջան. Համբարձում և Հոգեգալուստ

Զատկից հետո՝ Հինանաց շրջան. Համբարձում և Հոգեգալուստ

132
0

1556

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3):  Իր Հարությունից քառաուն օր հետո Հիսուս համբարձվում է:
Համբարձման տոնին հաջորդում են Հինանց շրջանի վերջին տասն օրերը, որոնց ավարտին տոնում ենք Հոգեգալուստը (այս տարի՝ մայիսի 11-ին):
Համաձայն եկեղեցու կանոնների` բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն` այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները: Բացի մեծ պահքից ու տաղավար տոներից առաջ պահվող շաբաթապահքերից՝ տարվա մեջ գրեթե բոլոր չորեքշաբթիներն ու ուրբաթները պահոց օրեր են. չորեքշաբթին՝ Հիսուսի մատնության, ուրբաթը՝ խաչելության հիշատակին: