«Զառային երբեք չեմ ընկալել որպես քաղաքական գործիչ, նա ինձ համար կար և մնացել է քաղաքացիական հասարակության իսկական ներկայացուցիչ (ասեմ, որ այդ կատեգորիայի մարդկանց ավելի բարձր եմ գնահատում, քան թե առաջիններին): Բայց իր հետևողականությամբ Զառան ապացուցեց, որ ավելի սկզբունքային քաղաքական գործիչ է, քան ողջ քաղաքական դաշտը Հայաստանում:
Ինչ վերաբերում է դրսում կեղտոտ սպիտակեղեն ցուցադրելուն, ապա լվացեք այն երկրի ներսում, և դրսի հարցը կվերանա: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ից ուղղորդված լինելու խնդրին, ապա ռուսը դրա համար մի հիանալի ասացվածք ունի՝ «Каждый мерит по мере своей испорченности» (կներեք, իհարկե)»: