տուն Աշխարհ Զանգվածային ցույցերը չեն դադարում

Զանգվածային ցույցերը չեն դադարում

298
0

Լիբանանում շարունակվում են հարյուր հազարավոր մարդկանց բողոքի ցույցերը, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ից: Միջազգային լրատվական ծառայության տեղեկությունը փոխանցում է azatutyun.am-ը:

Աղբյուրը գրում է, որ բարեփոխումներ պահանջող ցուցարարներին քաղաքական ուժերը մեղադրում են երկրի տնտեսությունը թուլացնելու մեջ: Արդեն հինգ օր է՝ բանկերը չեն աշխատում: Իսկ իշխանություններին միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ տնտեսական ճգնաժամը մեղմելու համար, որի պատճառով սկսվեցին ցույցերը:

Նախորդների համեմատ՝ այս ցույցերն առանձնահատուկ են, որովհետև կրոնական, ազգային շատ համայնքների բաժանված Լիբանանում ցույցերը համընդհանուր, համազգային բնույթ են կրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here