տուն Քաղաքական Միջազգային Զանգվածային պաշտոնանկություններ՝ Թուրքիայի ոստիկանությունում

Զանգվածային պաշտոնանկություններ՝ Թուրքիայի ոստիկանությունում

215
0

beckham-pour-une-campagne-h-m

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ոստիկանական մի շարք բաժանմունքներում զանգվածային պաշտոնանկություններ են եղել։

Ինչպես հայտնում է CNN Turk-ը, պաշտոնաթող անձանց թվում են մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինների 12 ղեկավարներն ու նրանց տեղակալները։ Ոստիկանությունում մի շարք այլ պաշտոնանկություններ են գրանցվել նաև Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում։

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործով իրականացվող գործողությունների արդյունքում առնվազն 500 ոստիկան է զրկվել իր զբաղեցրած պաշտոնից, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here