տուն Աշխարհ Զամբիայում նույնասեռականներին պաշտպանելու պատճառով ԱՄՆ դեսպանին հետ են կանչել

Զամբիայում նույնասեռականներին պաշտպանելու պատճառով ԱՄՆ դեսպանին հետ են կանչել

277
0

Զամբիայում ԱՄՆ դեսպան Դենիել Ֆուտին հետ են կանչել, քանի որ նա խոսել է նույնասեռականների իրավունքների պաշտպանությունից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

ԱՄՆ դեսպանը քննադատել է նույնասեռական զույգի ձերբակալության համար քննադատել է Զամբիայի իշխանություններին: Զույգը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «բնության դեմ հանցանքի» համար:

Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել Դենիել Ֆուտին: Նա նշել է, որ իրեն չի վախեցնում անգամ ԱՄՆ-ի կողմից 500 միլիոն դոլարի օգնության չեղարկումը: