տուն Աշխարհ Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղի և Հայաստանում կենսալաբորատորիաների հարցը

Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղի և Հայաստանում կենսալաբորատորիաների հարցը

324
0

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ժնեւում անցկացված հանդիպումը։, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն:

«Մենք ելնում ենք նրանից, որ այսօր կընդունվի համանախագահների հայտարարությունը, այն կհրապարակվի ԵԱՀԿ կայքում։ Եւ, կարծում եմ, իմաստ չունի այն կանխատեսել»,- ասել է Զախարովան։

Լրագրողները նրան նաեւ հարցրել են, թե կա՞ արդյոք հստակություն ռուսական մասնագետներին Հայաստանում գործող ամերիկյան կենսալաբորատորիաները հասանելի դարձնելու ժամկետների վերաբերյալ, ինչը արդիական է՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։

Զախարովան պատասխանել է, որ ինքն այդ մասին տեղեկատվություն չունի, բայց կճշտի։