տուն Քաղաքական Հայաստան Ե՞րբ կվերսկսվի տեքստիլ արտադրության գործունեությունը

Ե՞րբ կվերսկսվի տեքստիլ արտադրության գործունեությունը

262
0

Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` միջազգային համագործակցություն, տնտեսական գործունեության տեսակներ:

Ասուլիսի մեկնարկին Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ պարետի նոր որոշմամբ մի շարք տնտեսական աշխատանքներ կիրականցնեն իրենց գործունեությունը:

Ապա խոսեց նաև այլ տնտեսվարողների աշխատանքի անցնելու մասին.

«Այս պահի դրությամբ իրականացվում են աշխատանքներ, և կախված իրավիճակից՝ կարող են թույլատրվել նաև մի շարք այլ տնտեսական  գործունեության տեսակների գործունեություն ևս: Տեքստիլ արտադրության աշխատանքները վերսկսվելու հարցը քննարկվում է և հնարավոր է, որ շուտով կաշխատեն նաև դրանք», — ասաց Վարոս Սիմոնյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրեց նաև միջազգային դոնորների կողմից մեր երկրին տրվող աջակցությունը:

«Եվրամիության կողմից Հայաստանից կհատկացվի 92 միլիոն եվրո: Եվ այդ գումարները կուղղվեն Առողջապահության նախարարություն, առավել տուժած խմբերին, ինչպես նաև ՓՄՁ-ներին: Կա նաև ԵՄ-ի կողմից  Արևելյան գործընկերության աջակցություն, որը կտեղաբաշխվի վեց երկրների մեջ, որով կմեղմացվի կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասները»,- ընդգծեց նա:

Հայկ Մագոյան