Վադիմ Գոմոզը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն մասին, թե ինչպես Արմեն Մինասյանը վիճեց Բաբկեն Թունյանի հետ.
Այստեղ լուրջ կրքեր են բորբոքվել՝ հայկական համացանցում, առ այն՝ «Փաշինյանի ռեժիմը» ադամանդներ վերարտահանում է, թե ոչ: Ինչ-որ մեկը մեղադրել է փաշինյանականներին, Բաբկեն Թունյանը պատասխանել է, թե պաշտոնական տվյալների համաձայն, արտահանումը (դոլարով) ընկել է: Արմեն Մինասյանն իր մանրամասն գրառման մեջ առարկել է, թե մի ստիր. իրականում սկսել են ավելի շատ արտադրել, և գինը նվազել է, այնպես որ մի բան խառնում եք և վերարտահանում եք ադամանդները:
Խաչակնքվենք և վերցնենք Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը, և ուղևորվենք հայկական ադամանդի հետքերով: Խոստանում եմ սյուժեի հետաքրքիր շրջադարձեր: Որպես պարզաբանում ասեմ, որ Հայաստանը ադամանդները ներմուծում է և հենց այդ ներմուծածը արտահանում: Մշակումն այն է, երբ անմշակ հումքը՝ ալմաստը, ներմուծում է, մշակում այն և արտահանում է արդեն ադամանդներ:
Եվ այսպես, վերցնենք արտադրության և մաքսատան վիճակագրությունը հետևյալ կայքից (https://www.armstat.am/ru/): Այո, իսկապես, Փաշինյանի ժամանակ ադամանդի արտադրությունը կարատներով աճել է. այստեղ Արմեն Մինասյանը իրավացի է: Եթե «արյունոտ» 2016 թվականին արտադրվել է 125000 կարատ, ապա «հեղափոխական» 2019-ին 239000 կարատ է արտադրվել, որը գրեթե երկու անգամ ավել է: Ստացվում է, որ Մինասյանը ճիշտ է, սա «հեղափոխական» տարի չէ՞, Թունյանը պաշտպանում է «ոչ պակաս արյունարբու» փաշինյանականների՞ն: Մի շտապեք հետևություններ անել: Եկեք մի պարզ բան անենք համեմատենք կարատների արտադրումն ու վերարտահանումը 2016-2019 թվականներին (բոլոր տվյալները կան կայքում): 2016 թվականին արտադրվել է 129000 կարատ, արտահանվել է՝ 356000: 2019 թվականին արտադրվել է 239000 կարատ, արտահանվել է՝ 228000:
Դուք ուշադի՞ր եք հետևում ձեռքի շարժումներին: Այսինքն 2019 թվականին բոլոր արտահանված կարատները արտադրվել են Հայաստանում: Իսկ 2016 թվականին արտահանված կարատները գրեթե երեք անգամ գերազանցել են արտադրված կարատների քանակը: Պտտում-շրջում, խաբել եմ ուզում: Իսկ հիմա հարց գիտակներին՝ ո՞վ է վերարտահանում ադամանդներ. նա, ով որ արտադրում է այնքան, ինչքան արտահանում է, թե նա ով արտահանում է արտադրվածից երեք անգամ ավե՞լ:
Ստորև բերված է համեմատության աղյուսակը՝ ըստ տարիների: Ուշադրություն դարձրեք նրան, որ Սերժ Սարգսյանի կառավարման բոլոր տարիներին արտահանումը զգալիորեն գերազանցել է արտադրությունը: Երևի Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերին են աճել: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների տվյալները ստուգելու հավես չունեի, բայց ներկայացված էին արտահանման և ներմուծման առանձին տարեկան տվյալները: Ասենք՝ 2003 թվականին ներմուծվել է 2 000 000 կարատ, արտահանվել՝ 1 500 000: Այսպես, բառացիորեն հստակ (կլոր) թվեր: Կարծես, դեղատուն լինի:
Եթե ինչ-որ մեկը չըմբռնեց գրառումը, ապա սա երկրորդ օրինակն է, որ Փաշինյանի գալուց հետո արտադրությունը դուրս է եկել գորշ գոտուց. առաջին օրինակը ցեմենտն է»: