մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Ժողովուրդ դիմակներ կրելու խստացումը կառավարությունը սեփական հաճույքի համար չի մտցրել։ Պարզապես, դա փորձ է վարակի տարածումը նվազեցնելու, որի տարածումը կանխարգելող միջոցառումների ոչ բավարար լինելուց մենք բոլորս այս օրերին դժգոհում էինք։
Ինքս, կգերադասեի առանց դիմակ զբոսնել, բայց երևի իմ նմանների համար էլ այս որոշումը կայացվել է )) Այնպես, որ դիմակների դեմ եկեք չխոսենք։ Անօգուտ աղմուկ չբարձրացնենք։
Եթե կան վարակի կանխարգելմանն օգտակար, դիմակին փոխարինող ավելի արդյունավետ միջոցներ, դրա մասին խոսենք։ Եթե չէ, առանց խոսքի հետևենք կանոններին»։