Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է regionmonitor.am-ը:
Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` չվերթները կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:
Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։