Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում ինքնաթիռ է վայրէջք կատարել, որում մահացած ուղևոր է եղել: Տեղեկացվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից: Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոն-Օնլայն»-ը` հղում անելով իր աղբյուրին:
«Մահացած ուղևորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ կատարվածի վերաբերյալ իրավապահները ճշտումներ են կատարում»,-հայտնել է աղբյուրը:
Մահացածի սեռն ու տարիքը չի հաղորդվում: Մարմինը կփոխանցեն փորձագետներին, որոնք կճշտեն մահվան հստակ պատճառը: