տուն Հասարակություն «Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն...

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

276
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Կայքի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Հարութ Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտայում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել գումար։

Գողացված գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ, իսկ Հարութ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է։ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here