տուն Հասարակություն Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը

210
0

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am / կայքում:

Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:
Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 335 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 19 685 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here