ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական նշանակության Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի — Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությունը:
Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: