տուն Հասարակություն Առողջապահություն Երևան եմ եկել Իսպանիայից` կասկածով

Երևան եմ եկել Իսպանիայից` կասկածով

303
0

Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Ներսեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ԵՍ #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ -Ի ԹԵՍՏԸ ԱՆՑԵԼ ԵՄ

Մարտի 14

Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով, որ Կորոնավիրուսվ եմ վարակվել, էն դալբայ**ները ովքեր պատրաստվում են ինձ համար քարոզ կարդալ բլոկվելու են, սա իմ մասին չի, սա մեր բժշկական համակարգի մասին ա ու մեզ սպասարկող բժիշկների:

Առավոտյան 10:30 Ջերմությունս 37.8
11:14- Զանգել եմ, ցուցումներ են տվել, ախտանիշների դեպքում զանգեմ շտապ օգնություն, որ տեղափոխեն Նորքի հիվանդանոց

12:50 Ջերմությունս 38.9, չոր բերան ու կծկվծ կոկորդ


13:16 Շտապ Օգնություն եմ զանգել ու տեղեկացրել ախտանիշներիս մասին


13:37 Ժամանել են


13:50 Հոսպիտալացվել եմ:


Անուն ազգանուն, ջերմություն, թթվածնի քանակություն, մարդկանց տվյալները՝ ում հետ եմ շփվել, դեղեր ընդունել եմ թե չէ, ալերգիա ունեմ թե չէ, ամենը շատ հանգիստ ու բարեհամբույր:


Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս: Ասացին, որ պատասխանը մաքսիմում 11 ժամվա ընթացքում կլինի, մինչ էդ պետք ա ինձ իզոլացնեն իրենց մոտ:


Տաքությունս՝ 37.4


14:30 Իզոլացրին առանձին պալատում, արգելեցին լքել սենյակը:


~14:50 Ուտելիք բերեցին. «բալես, քանի տաք ա, կեր»

15:40 Ճնշումս ստուգեցին, թթվածի քանակությունը


15:50 բուժքույրը ուղեկցեց, որ թոքերս նկարեն


16:08 Գլխավոր բժիշկը այցելեց, հարցեր տվեց՝ ոնց եմ զգում, ինչ եմ զգում, որտեղից եմ եկել, ոնց եմ եկել, ում հետ եմ շփվել:


16:15 Տաքությունս՝ 37


16:50 Սիստեմա միացրին sodium chlorine IV 0.9%


18:00 Տաքությունս՝ 36.6


Սիստեմը դեռ միացրած ա


19:00 Սիստեմը անջատեցին


19:20 Հարցրին ոնց եմ զգում ինձ ու ինչ որ բանի կարիք ունեմ թե չէ:


21:17 Հարցրին ոնց եմ ու եթե ինչ որ բանի կարիք ունեմ, ասեմ


22:30 Էն պահին, որ մտածում էի, որ դե հիմա վարակվել եմ, մտածում էի ինչը ոնց պետք ա անեմ, շատ հանգիստ, մտավ ներս

բուժքույրը ու ուրախ ասեց, որ թեստը բացասական ա, վիրուս չունեմ, թոքերս մաքուր են ու կարող եմ գնալ տուն: Իրենք ավելի են ուրախանում, որ թեստը բացասական ա ցույց տալիս(այսինքն, որ մարդը առողջ ա)


Ամբողջ ընթացքում ինձ մի վայրկյան մենակ չեմ զգացել, չեմ վախեցել, պանիկայի մեջ չեմ ընկել, սթափությունս չեմ կորցրել: Բժիշկները ու բուժքույրերը իրեց աշխատանքը փայլուն ու օպերատիվ են կատարում մեզ մոտ:


Չնայած ոչ մեկս ոչ մեկիս դեմքը չենք տեսել, ամբողջ ընթացքում դիմակներով էինք, բայց ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Նորքի Ինֆեկցիոնի բժիշկներին, բուժքույրերին իրենց ահռելի ջանքեր պահանջող աշխատան համար (Բոլոր-բոլոր բժիշկներին):
համբերություն ձեզ