տուն Տնտեսական Երևան-Դուբայ ավիատոմսերն էժանացել են 40, Երևան-Մոսկվան՝ 20%-ով

Երևան-Դուբայ ավիատոմսերն էժանացել են 40, Երևան-Մոսկվան՝ 20%-ով

182
0

flydubai_1

Երևան-Դուբայ ուղղությամբ ավիափոխադրումներն արդեն դարձել են շաբաթական 11 անգամ՝ նախկին 3-4-ի փոխարեն, ինչի հետևանքով ավիատոմսերի միջին գինը՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն դարձել է 120 հազար դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ավելի քիչ, սակայն նվազում է արձանագրվել նաև Երևան-Մոսկվա ավիատոմսերի գներում: Նախկին միջին 200 հազար դրամի փոխարեն այժմ միջին գները չեն գերազանցում 160 հազար դրամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here