Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։
Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Երկաթուղային բոլոր երթուղիներն աշխատում են իրենց նույն չվացուցակներով և ռեժիմով։ Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից միառժամանակ դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- նշել է Սիմոնյանը։