տուն Լուրեր Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց

313
0

IMG_96

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում, Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ առկա են առատ տեղումներ:

Կատարվել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց, ճանապարհը դժվարանցանելի է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here