տուն Լուրեր Երևան այցելելու հրավերը կրում է արարողակարգային բնույթ. Դավութօղլու

Երևան այցելելու հրավերը կրում է արարողակարգային բնույթ. Դավութօղլու

228
0

Ахмет-Давутоглу

Պաշտոնական Անկարան ցանկանում է տեսնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է Ikhlas գործակալությունը:

«Մեր ցանկություններից և նպատակներից մեկն այն է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», — նշել է արտգործնախարարը: Նրա խոսքերով`պաշտոնական Անկարան պատրաստ է անել հնարավորը՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայունությունը վերականգնելու համար:

Բացի այդ, Դավութօղլուն շեշտել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցելու պաշտոնական Երևանից ստացված հրավերին, ապա Դավութօղլուն ասել է, որ հրավերը կրում է արարողակարգային բնույթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here