տուն Հասարակություն Առողջապահություն Երևանում վարորդը Lexus-ով բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին....

Երևանում վարորդը Lexus-ով բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

329
0

 Ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում 35-ամյա Գևորգ Դ.-ն Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 176 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Lexus մակնիշի 5204-AX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քարե պատին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ հետաքննիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: